կարևոր
733 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 18:45
Արցախ

Հինգ տարի առաջ այս օրը Ադրբեջանի ԶՈՒ-ը ուղիղ նշանառությամբ ռմբակnծեgին Ղազանչեցոց եկեղեցին

Հինգ տարի առաջ այս օրը Ադրբեջանի ԶՈՒ-ը ուղիղ նշանառությամբ ռմբակnծեgին Ղազանչեցոց եկեղեցին

Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ նշանառությամբ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

«Այս վայրագ գործողությունը, որն ուղղված էր ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգության դեմ, դարձավ մշակութային ցեղասպանության խորհրդանշական դրսևորում։

Հայ ժողովրդի համար հոգևոր խորքային նշանակություն ունեցող այս սրբավայրի ռմբակոծությունը միջազգային բազմաթիվ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի, կողմից արժանացավ խիստ քննադատության։ Սակայն նման դատապարտումներն ակնհայտորեն բավարար չեն եղել՝ կանխելու մշակութային արժեքների շարունակական ոչնչացումը Արցախի օկուպացված տարածքներում։

Լուսանկարում պատկերված սրբապատկերը հրաշքով փրկվել է ռմբակոծությունից և այժմ պահվում է Երևանում՝ որպես ոչ միայն հավատքի, այլև դիմադրության խորհրդանիշ։

Մենք վերահաստատում ենք․

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը իր հայրենի հող ու հոգևոր ժառանգություն անքակտելի է։

Իսկ միջազգային հանրությունը պարտավոր է գործնական քայլերով ապահովել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, կանխել դրա յուրացումը և աջակցել արդար վերադարձին»,- նշված է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության հայտարարության մեջ։