կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-23 13:08
Քաղաքական

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Դաշնակցության հանրահավաքն էր՝ «Լրջացե՛ք» կոչով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Դաշնակցության հանրահավաքն էր՝ «Լրջացե'ք» կոչով։ Դեռ այն ժամանակ հստակ նկատելի էին այն վտանգավոր երևույթները, որոնք հիմա ահագնացող չափերի են հասել։ Մեկ տարի առաջ մենք հրապարակային բարձրաձայնեցինք այն բոլոր խնդիրների և սխալների մասին, որոնք գոյություն ունեին և ամենակարևորը՝ ցույց տվեցինք դրանց լուծման ճանապարհը:

Ցավոք, իշխանություններն այդպես էլ ականջալուր չեղան սրտացավ և կառուցողական քննադատությանը, չցուցաբերեցին լսելու, հասկանալու հարցերը քննարկելու և լուծելու պատրաստակամություն։ Արդյունքում՝ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ լրջանալու կոչն այլևս ակտուալ չէ, երկիրը գտնվում է ճգնաժամի եզրին, և այս ամենի առաջին պատասխանատուն այսօրվա իշխանությունն է»: