|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 17-ին փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Արցախի Հանրային հեռուստաընկերությունը պատրաստած ռեպորտաժում նվում է, որ նախաձեռնությանն արձագանքել է Շուշիի շրջանի վարչակազմը:
«Առաջնագծում լսեցինք Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրետակոծության լուրը և քանի դեռ այստեղ ենք, որոշեցինք շատ թե քիչ բարեկարգել մեր սրբությունը: Սրանով մենք փորձեցինք ուղերձ հղել մեր ժողովրդին, որ երբեք չհուսահատվեն, որովհետև եկեղեցին հրետակոծելով թշնամու նպատակն է կոտրել մեր կամքը, բայց դա նրանց չհաջողվեց, որովհետև երեք արժեք ունենք, որը ոչ-ոք չի կարող մեզանից վերցնել՝ հավատքը, մեր միասնությունը և ազատ ապրելու իրավունքը»,- ասել է նախաձեռնող երիտասարդներից մեկը: