|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ռիեկայի» կենտրոնական պաշտպան Ստեպան Ռադելիչը խոսել է «Նոայի» հետ կայանալիք խաղի մասին՝ կիսվելով իր սպասումներով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Հայաստանում մեզ դժվար հանդիպում է սպասվում: Թիմի մարզավիճակն այժմ լավագույնը չէ, բայց մենք պատրաստ կլինենք և նպատակ ունենք վաստակել երեք միավոր: Հույս ունեմ, որ այս խաղը շրջադարձային կդառնա մեզ համար: Եվրոպական խաղերը միշտ տարբերվում են առաջնությունից, քանի որ դրանք առանձնահատուկ են:
Հանդերձարանում ամեն օր խոսում ենք, փորձում ենք ավելի համախմբվել, որովհետև միայն այդպես կարող ենք առաջ գնալ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի վերադառնանք հաղթանակների ճանապարհին, քանի որ մենք սովոր չենք նման իրավիճակի»,- նշել է Ռադելիչը:
Հանդիպման մեկնարկը 20։45-ին է։