Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չեխիան ֆիզիկապես ամուր և եվրոպական լավ մակարդակի թիմ է, մարտի 26-ին կայանալիք Չեխիա-Հայաստան խաղից առաջ հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մամուլի ասուլիսում։
Նա ընդգծեց, որ շատ լավ է ճանաչում մրցակցի հավաքականին․
«Ես բազմաթիվ անգամ, որպես մարզիչ, մրցել եմ չեխերի դեմ։ Չեխիան ֆիզիկապես ամուր և եվրոպական լավ մակարդակի թիմ է։Չեխ ֆուտբոլիստները շատ ատլետիկ են ու երկար տարիներ չեն փոխում իրենց խաղաոճը։ Ես շատ եմ կարևորում Չեխիայի հավաքականի հետ խաղը։ Նման մրցակցությունը հարկավոր է հայ երիտասարդ ֆուտբոլիստներին իրենց ունակությունները հղկելու ու զարգացնելու համար։ Իհարկե, շատ կուզենայի, որ հասնեինք դրական արդյունքի, բայց դա կերևա խաղից հետ», - նշել է Պետրակովը։
Կոսովոյի հավաքականի հետ խաղից հետո հավաքականի ֆուտբոլիստները ֆիզիկապես վերականգնվել են և մարզիչը հավատում է, որ այդ առումով ոչ մի խնդիր չկա․ «Ֆուտբոլիստների մոտ հոգնածություն ես չեմ տեսնում», - նշել է Պետրակովը։
Խոսելով հավաքական հրավիրված Տիգրան Ավանեսյանի և Սերգեյ Մուրադյանի մասին, Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ ինքը մեծ հույսեր է կապում նրանց հետ, և ցանկանում է, որ Հայաստանի հավաքականում խաղան ինչքան հնարավոր է շատ հայազգի ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են մարտնչել հավաքականի համար։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն էլ նշեց, որ դժվարին խաղ է սպասվում, քանի որ Չեխիայի հավաքականը ֆիզիկապես ուժեղ ու տակտիկապես գրագետ թիմ է։
Չեխիա – Հայաստան ընկերական խաղը մեկնարկելու է վաղը՝ մարտի 26-ին Պրահայի «Լետնա» ստադիոնում, Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին սեփական հարկի տակ մեր հավաքականը 0-1 հաշվով զիջեց Կոսովոյի ընտրանուն։