կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 22:44
Քաղաքական

Մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու. Փաշինյան

Մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու. Փաշինյան

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերին:

Փաշինյանի խոսքով` քանի Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ոչ մի բանակցություն արդյունավետ չէ: «Եթե այս տրամաբանությամբ նայենք, ապա Վիեննայի բանակցություններն արդյունավետ չէին:Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշված է՝ կողմերը, վերհիշելով, հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել հրադադարի ռեժիմը:Սա է մեր քաղաքական պայմանավորվածությունը: Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այս քաղաքական պայմանավորվածությունը: Ո՛չ, նման հնարավորություն չկա: Բայց եթե որևէ մեկը դրժի, չի նշանակում, որ չենք պաշտպանվելու: Պարտադրված պատերազմի դեպքում Հայաստանը պարտադրելու է խաղաղություն:Մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու: Մեր ուղերձը սա է»,- ասաց Փաշինյանը: