կարևոր
1015 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-01 14:16
Քաղաքական

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական»․ Արմեն Աշոտյան

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական»․ Արմեն Աշոտյան

ՔՊ-ական պղտոր ջրերի մի պլանկտոն այսօր ԱԺ ամբիոնից իրեն դրել էր տոլստոլոբիկի տեղ և խլվլացել Հանրապետականի և իմ հասցեին, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսնիքն՝ իր երազած «վիլայեթը»։

2015-ին «սիկտիր» գոռացել են ինձ, բայց արդյունքում, ավաղ, եղել է՝ մի ամբողջ ժողովուրդ։ Իսկ դրա գործիք է դարձել հենց քպ-ական պլանկտոնի շեֆը։

Նիկոլ, ջոկե՞լ ես, որ քաղաքական դիսկուրսի տարրական մակարդակ պահել չես կարողանում։ Այնքան էժան ես թե՛ դու, թե՛ քո թիմը, թե՛ ձեր քաղաքական մշակույթը։

Էժան, դատարկ եւ ողորմելի։

Մնացածը՝ գործուղումիցս հետո»,-գրել է Աշոտյանը։