Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգ տարի առաջ` 2015 թվականին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը մի ապատեղեկատվություն տարածեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների մասին։ Այն ժամանակ ՀՀ ապագա վարչապետը դեռ մոլի հակա-ԵԱՏՄ-ական էր եւ հակա-ՀԱՊԿ-ական։ Այդ հետո նա դարձավ եվրասիական ինտեգրացիայի ջատագով եւ Լուկաշենկոյի ընկեր...
Օդում կախված լուրերի համաձայն՝ Փաշինյանի կողմից իր թերթի միջոցով նման կեղծ լուրերի տարածումն ուներ մեկ նպատակ` վարկաբեկել տարբեր անձանց եւ ստիպել կատարել իրեն որոշակի վճարումներ` լրատվական դաշտում նման անախորժություններից խուսափելու համար։ Ի դեպ, վերջերս ՀՀ նախկին պաշտոնյաներից մեկը հրապարակայնորեն հաստատեց այդ թերթի հետ նման կոռուպցիոն գործարքների գոյությունը։ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ից ետ չմնաց նաեւ տխրահռչակ Արման Բաբաջանյանը, որը հաճույքով տիրաժավորում էր այդ լուրը իր 1in.am կայքով։
Ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելով ԵՏՀ կոլեգիայի անդամների աշխատավարձերի չափերի եւ նրանց բնակության վայրի մասին՝ նպատակ էր հետապնդվում ոչ միայն բացասական տրամադրություն ստեղծել արտերկրում Հայաստանը ներկայացնող պաշտոնյաների, այլ նաեւ երկրի կողմից իրականացվող խոշորագույն ինտեգրացիոն գործընթացի շուրջ։ Նիկոլ Փաշինյանի թերթը չէր խորշում նույնիսկ տարածել այնպիսի ակնհայտ կեղծ տեղեկություն, թե իբր հայ պաշտոնյաներն ապրում են Կուտուզովի պողոտայի այն շենքում, որտեղ նախկինում ապրել է Լեոնիդ Բրեժնեւը։ Իրականում Հայաստանի ներկայացուցիչները ոչ միայն չէին ապրում Կուտուզովի պողոտայում, այլև ընդհանրապես այդ շենքը որեւէ կապ չուներ ԵԱՏՄ եւ Եվրասիական հանձնաժողովի հետ` որեւէ պաշտոնյա այդտեղ չէր ապրում։ Իսկ Բրեժնեւի հայտնի շենքը ո՛չ ԽՍՀՄ ժամանակ, ո՛չ էլ առավել եւս հիմա չի եղել նոմենկլատուրային բնակավայր։ Բայց ճշմարտությունը Նիկոլին երբեք չի հետաքրքրել։ Կարեւորը եղել է կեղծիքի տարածումը եւ ատելության սերմանումը ընթերցողների շրջանում։
Ինչո՞ւ հինգ տարի անց հիշեցինք այդ պատմությունը։
«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2019 թ. հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որն այժմ զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։
Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Մ. Մյասնիկովիչի կողմից արդեն այդ հարցով նշանակվել է ծառայողական քննություն։
Զարմանալու շատ առիթ չունենք, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ որեւէ պետական փորձ չունեցող մարդուն նշանակել է փոխնախարար, իսկ մի քանի ամիս անց` միջազգային կազմակերպությունում պաշտոնյա։
Երկրի խայտառակվելու գնով պատահական մարդկանց առաջ տանելով՝ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը ցույց է տալիս, որ թքած ունի գիտելիքի, փորձի, պետական աշխատանքի եւ պետության շահի վրա։ Կարեւորը՝ նշանակվողները լինեն իր թիմից, իր բարեկամներից, ընկերներից, հարազատներից կամ համերկրացիներից։ Եվ հենց այդ սկզբունքով են նշանակվել ԵՏՀ կոլեգիայի հայաստանյան երկու ներկայացուցիչը։
Սեփական երկրի կադրային քաղաքականության թշվառությունը հասկանալու համար հեռու գնալ պետք չէ։ Բավական է ծանոթանալ Գեղամ Վարդանյանի պաշտոնական կենսագրությանը ԵՏՀ կայքում:
Նիկոլ Փաշինյանը սեփական ճանապարհը դեպի իշխանություն հարթում էր կեղծիքի եւ սուտ լուրերի տարածման միջոցով՝ վարկաբեկելով մարդկանց, պետությունը, պետական քաղաքականությունը։ Սակայն նրա իշխանավարման ընթացքում նրա իսկ ստեղծած բոլոր միֆերը հերթով պայթեցվում են։ Եվ այդ նույն բզերը, որոնք Նիկոլը սրել էր իր քաղաքական հակառակորդների համար, հերթով հայտնվում են նրա համապատասխան տեղում։ Եվ այս մեկը ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ, համոզված ենք, վերջինն է լինելու։
Նիկո՛լ, ինչո՞վ են զբաղված քո հարազատները Մոսկվայում։ Ապրո՞ւմ են Բրեժնեւի բնակարանում եւ ստանում տասնյակ հազարավոր դոլարներ։ Թե՞ Հայաստանը խայտառակելն արդեն մեծագույն առաքելություն է, որը քո նշանակած մարդիկ պատվով կատարում են թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։