Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության չափանիշներով:
Վարկանիշը կազմվել է Deep Knowledge Group հետազոտական կոնսորցիումի ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի է առել 130 չափորոշիչներ:
Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է՝ Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան:
Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է անփառունակ 81-րդ տեղը, բոլոր եվրոպական երկրների մեջ՝վերջինններից, շրջանցելով միայն Մոլդովային և Ալբանիային:
Մեր ցուցանիշը վատագույնն է նաև տարածաշրջանային երկրների շարքում՝ Թուրքիա 37, Վրաստան 39, Ռուսաստան 61, Իրան 73, Ադրբեջան 75:
Այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի:
Այստեղ են ասել. ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»։