|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ժամը 12-ին մեկնարկելու է Սերժ Սարգսյանի երդման արարողությունը:
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին Համալիրի աստիճանների մոտ գետնին պառկել է Վարդգես Գասպարին եւ մի պարկ քաշել գլխին: Ոստիկանները փորձել են նրան համոզել, որ իր բողոքի ակցիան գոնե նստած շարունակի, բայց նա համառորեն թույլ չի տալիս, որ պարկն իր գլխից հանեն: Գասպարիի կողքին է ՀՀԿ-ի հայտնի տատիկը, ով շարունակ բղավում է, թե այդ մարդը «խայտառակում է ռեսպուբլիկան»:
Լուսանկարը` Արփի Բեգլարյանի