կարևոր
1669 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-29 15:13
Քաղաքական

«Չորրորդ Հանրապետություն». Ալեն Սիմոնյանը՝ որպես հայկական կոռուպցիայի եւ հովանավորչության հայելի

«Չորրորդ Հանրապետություն». Ալեն Սիմոնյանը՝ որպես հայկական կոռուպցիայի եւ հովանավորչության հայելի
Հայկական լրատվամիջոցները բազմիցս հրապարակել են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլեւ նրա մերձավոր շրջապատի որոշ անձանց սկանդալային բացահայտումները։ Բազմաթիվ մեքենայություններ, իշխանության յուրացման ձեւեր, քաղաքականությն եւ բիզնեսի սերտ միահյուսում, երկրի ազգային շահերի հանձնում օտարերկրյա «ներդրողներին», ճնշումներ եւ հալածանքներ ընդդիմության նկատմամբ, սկանդալային հայտարարություններ. այս ամենը նորություն չէ։ Եվ ահա վերջին ողբերգական լուրը. սեպտեմբերի 23-ին սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, ով ներկայացնում էր ընդդիմադիր կուսակցություններից մեկը եւ հաղթել իշխող քպ կուսկցութայան թեկնածուին, որի վերնախավը հայտնի է իր կոռուպցիոն նկրտումներով: Անթաքույց կոնֆլիկտն ակնհայտ էր. իշխող կուսակցության ներկայացուցիչները պարզապես բոյկոտեցին Գրիգորյանի երդմնակալությունը։ Հատկանշական է՝ նրա մահվան կապակցությամբ առաջիններից մեկը շտապեց արտահայտվել Ազգային ժողովի սկանդալային խոսնակ Ալեն Սիմոնյանը (ֆորմալ առումով պետության առաջին դեմքը, քանզի Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է), որը շտապեց հայտարարել ընդդիմության որոշ մեքենայությունների մասին, որոնք, իբր, ցանկանում էին ցույց տալ իր իրավունքների ոտնահարումը: Հայաստանում ոչ մի քաղաքական սպանություն չկա, գրել է դա, որը, կարելի է ենթադրել, հսկայական կոռումպացված բիզնես կայսրության անբաժանելի մասն է, որի փողերն ու կապերը, ինչպես դա ստեղծվել է «չորրորդ Հանրապետությունում», սնվում են արտսահմանյան հովանավորների կողմից։

Այսպես, ավելի վաղ համացանցում հայտնվել էին սկանդալային հրապարակումներ խոսնակի եղբոր կողմից կառավարվող Euroasphalt ընկերության մասին, որը բազմամիլիարդանոց պայմանագրեր էր ստանում ճանապարհների վերանորոգման համար։ Հատկանշական է՝ Euroasphalt եւ Euroasphalt 1 ընկերությունները, որոնց տնօրենը խոսնակի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, հիմնադրվել են 2018 թ-ի հեղափոխությունից հետո: Առաջին ընկերոթյունը ստեղծվել է 2018 թ-ի մարտի 18-ին՝ 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով, իսկ երկրորդ ընկերությունը՝ 140 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով` 2021 թ-ի փետրվարին։ Նորաթուխ Euroasphalt ընկերոթյունը պետույփունից ստացել է 2 խոշոր պատվեր.առաջինը՝ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարությունից 2021 թ-ի հունիսի 17-ին (368 մլն դրամով), իսկ երկրորդը՝ Ապարանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար (287 մլն դրամով)։ Այս կոռուպցիոն պատմությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցների դարձել է ուշադրության առարկա, որոնք հիշեցրել են հովանավորչության մասին, որը «ծանոթությունների եւ ընտանեկան կապերի վրա հիմնված կողմնակալության ձեւ է, երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր լիազորությունները՝ ընտանիքի անդամին, բարեկամին կամ ընկերոջն աշխատանք կամ ծառայություն մատուցելու համար՝ անկախ այն բանից՝ վերջինս ունի անհրաժեշտ որակավորում կամ համապատասխանում է պահանջներին»: Պաշտոնապես Euroasphalt ընկերության սեփականատերեր են եղել այլ անձինք, սակայն լրագրողները պարզել են՝ ընկերության իրավաբանական հասցեներից մեկը համընկնում է Սիմոնյանի մոր բնակարանի հետ։ 2025 թ-ի սկզբին ներկայացվել է euroasphalt – ի սնանկության գործը։ Հետաքրքրական է՝ Դատալեքս համակարգում, որտեղ սովորաբար կարելի է ծանոթանալ տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված գործերի նյութերին, գործը փակվել է հանրային հասանելիության համար: Մինչդեռ հենց այնտեղ պետք է լինեն պարտատերերի ռեեստրը, պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, բիտումի հավաստագրերը, այդ թվում՝ թուրքական TÜPRAŞ-ից եւ ադրբեջանական SOCAR-ից, որոնք վերահսկում են տարածաշրջանային շուկայի մեծ մասը։Անուղղակիորեն, այս հանգամանքները հաստատւոմ են բիտումի ներմուծման պարբերաբար դիտարկվող աննորմալ աճը, որը ժամանակի ընթացքում փոխկապակցված է Euroasphalt պայմանագրերի հետ, օրինակ՝ 2022 թ-ին: Բացառություն չէր նաեւ հաջորդ՝ 2023 թ-ը, երբ Pallada Tsaghkadzor-ի ակտիվ շինհրապարակը նույնպես «քաշեց» շինանյութերի ներկրման հերթական ալիքը։ Euroasphalt – ի համասեփականատեր եւ համատեղությամբ մեդիամենեջեր Էդգար Ավագյանը Սիմոնյանի վաղեմի ընկերն է եւ նրա որդու քավորը։Այս բարեկամության շնորհիվ 45-50 մլն դոլար արժողությամբ բնակելի համալիրի շինարարությունը սկսվել էր մինչեւ թոյլտվությունների ամբողջական փաթեթը ստանալը, եւ վարչական տուգանքներից հետո նախագիծն օրինականացվեց։

Հաշվի առնելով մեր հերոսի յուրահատուկ կենսագրությունն ու էպատաժային հայտարարությունների հանդեպ նրա անզուսպ կիրքը՝ Ավագյանը խորհրդարանի խոսնակի միակ գործընկերը չէ մեդիա ոլորտում։ Սիմոնյանի նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թ-ից մինչ օրս FMF Group-ի եւ FreeNews TV հեռուստաալիքի բացառիկ սեփականատերն է, որը պարբերաբար հանդես է գալիս, ինչպես ինքը՝ Մարգարյանը, բազմաբնույթ մեդիա ծրագրերի եւ դրամաշնորհային օրակարգի լուսաբանման համտեքստում։Օրինակ, Tvapatum 2024 թ-ի կոնֆերանսը նվիրված էր «ստանդարտների արվեստ» թեմային՝ ներառյալ պանելային քննարկումներ, սեմինարներ եւ բովանդակալից զրույցներ ռեպորտաժների ժամանակակից ստանդարտների, լրատվամիջոցների ինքնակարգավորման եւ պատասխանատու լրագրության մասին: Միջոցառումը կազմակերպվել էր USAID գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանում մեդիա ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Internews կազմակերպության կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի եւ Zinc Network-ի հետ համագործակցությամբ: «Եկել է պահը եւս մեկ անգամ մտածելու, թե որքան կարեւոր է պրոֆեսիոնալ եւ անկախ լրագրոոթյունը հանրային դիսկուրս ձեւավորելու, քաղաքացիներին կենսական որոշումների մասին իրազեկելու եւ ժողովրդավարական արժեքները պահպանելու համար», – բացման խոսքում ասել է USAID/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Նման նախաձեռնությունների միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է հայաստանյան ԶԼՄ-ների մասնագիտական կատարելագործմանը, նպաստում ԶԼՄ-ների սպառողների հասանելիությանը հանրային նշանակության լրագրությանը - ինչպես ասում են, ամեն ինչ ձեռնարկով է, ինչպես 2024 թ-ի եւս մեկ ուսումնասիրություն – The Media Consumption and Freedom of Expression Annual Research In Armenia, որի նպատակն է ստանալ փաստական տվյալներ այն մասին, թե ինչպես են Հայաստանում տեղեկատվություն սպառողները գտնում, կիսվում, գնահատում եւ վստահում տեղեկատվությանը, վերլուծել տեղեկատվության պահանջարկը, ինչպես նաեւ բացահայտել քաղաքացիների եւ ԶԼՄ-ների աշխատակիցների տեսնակյունից խոսքի ազատության սպառնալիքներն ու սահմանափակումները։

Բայց սա էլ, ինչպես ասում են, դեռ ամենը չէ. Առկա են ավելի վաղ կապեր։Այն ժամանակ, երբ Մարգարյանն աշխատում էր Արարատնյուզ-ում, յաս մեդիառեսուրսն ակտիվորեն մասնակցում էր Media Initiative Center-ի կազմակերպած ֆորումներին՝ նույն USAID-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Բացի այդ, Ինտերնյուզ-ը թրեյնինգներ էր անցկացնում առցանց լրատվամջոցների համար, որտեղ մասնակիցների թվում պարբերաբար հանդես էր գալիս Արարատնյուզ-ը: Freedom of Information Center of Armenia -ն նաեւ ԵՄ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Սորոսի հիմնադրամի համաֆինանսավորմամբ դրամաշնորհներ է իրականացրել, իսկ 2019-2022 թթ-ին Արարատնյուզ-ը հրապարակել է նյութեր այդ նախագծերի շրջանակներում։ Դա կամ ուղղակիորեն արգելվում է օրենքով, կամ համարվում է շահերի բախում, քանի որ ԶԼՄ-ները ձեւավորում են հասարակական կարծիք եւ կարող են օգտագործվել ոչ բարենպաստ նպատակներով: Այնուամենայնիվ, ԶԼՄ-ները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե դրանք չեն օգտագործվում: «Չորրորդ Հանրապետությունում» այս կանոններն անտեսվում են՝ սկսած Նիկոլ Փաշինյանից՝ «հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագրից, ով կարողացել է ամբողջությամբ յուրացնել մամուլի ազատությունը:

Այսպիսով, Հայաստանում իրականացվում է փորձված սխեմա, երբ պետական իշխանությունն ամրապնդվում է իշխանությանը մոտ կանգնած թուրքամետ բիզնես խմբերի միջոցներով և, այսպես կոչված, «ոչ կառավարական կազմակեպությունների» «միջադիրների» միջոցով արտասահմանյան հզոր ֆինանսավորմամբ։ Ինչպես ցանկացած այլ օլիգարխիկ ռեժիմում, այստեղ էլ առանց օրինական ռեպրեսիվ ապարատի չի լինում, իսկ այնտեղ, որտեղ այն բավարար չի լինում, այլ մանիպուլյատիվ ու պատժիչ մեթոդներ են կիրառվում մեդիա պատյանի ու Ալեն Սիմոնյանի նման կերպարների քողի տակ։ 2020 թ-ի նոյեմբերին Մոսկվայում 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո խիզախորեն թաքնվելով՝ այժմ փաշինյանական ֆեյքերի բանակի այս գլխավոր հրամանատարը հայտարարում է հայկական տնտեսության համար ադրբեջանական գազի գնման օգուտների մասին, ինչը, իհարկե, նույնպես պատահական զուգադիպություն չէ։

 

Տիգրան Բաղրամյան

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի