կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 13:38
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՊՀ նախկին ռեկտորի հրաժարականից հետո որոշակի հովանավորչության արդյունքում նշանակվեց Գեղամ Գևորգյանը. Էդուարդ Գալստյան

Նախկին ռեկտորի՝ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, իմ կարծիքով, որոշակի հովանավորչության արդյունքում, նշանակվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը. նրա օգտին քվեարկողների մեծամասնությունը կառավարության կողմից ներկայացված անձինք էին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը:

Նրա խոսքով՝ Գեղամ Գևորգյանը հարգված գիտնական է, որի մասին որևէ վատ բառ ասել չի կարելի:

«Արդեն մի քանի ամիս է, ինչ պրն Գևորգյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, սակայն դեռևս մրցույթ հայտարարված չէ ԵՊՀ ռեկտորի ընտրության համար, ըստ էության՝ հարմար թեկնածուի փնտրտուքներով են զբաղված որոշ մարդիկ»,- իր մտահոգությունը հայտնեց Էդուարդ Գալստյանը:

Նա նաև նշեց, որ Գեղամ Գևորգյանը բազմաթիվ խնդիրների է բախվել ԵՊՀ-ում, որոնք կա՛մ չի կարողանում լուծել, կա՛մ չի ուզում: «Այս ամենը երկար ժամանակ շարունակվող պրոցես է՝ շուրջ երկու տարի տևող կոնկրետ արշավ ԵՊՀ-ի դեմ՝ տարբեր խմբավորումների կողմից: Այս արշավներից հետո չէր կարող ԵՊՀ-ում ամեն ինչ լավ լինել»,- ասաց Էդուարդ Գալստյանը:

 Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մուտքի մոտ:

Նարա Մարտիրոսյան

 

Մանրամասը՝ տեսանյութում