կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-29 13:43
Աշխարհ

«Փրկվածը» անխոնջ զոհողությունների արդյունք է. Դի Կապրիոյի ֆեյսբուքյան գրառումը

«Փրկվածը» անխոնջ զոհողությունների արդյունք է. Դի Կապրիոյի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացրել ենք, որ Լոս Անջելեսում կայացել է «Օսկար-2016» մրցանակի հանձնման 88-րդ հանդիսավոր արարողությունը:

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես արժանացել է «Օսկար»-ի` «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում`  «Փրկվածը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար:

Այս առիթով Դի Կապրիոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Անչափ շնորհակալ եմ Ամերիկյան կինոակադեմիայի ամբողջ անձնակազմին նման պատվի արժանացնելու համար։ «Փրկվածը» անկրկնելի աշխատանքային կազմի անխոնջ զոհողությունների արդյունքն է։ Այս նախագծի ստեղծողների անսահման աջակցության և նվիրվածության շնորհիվ միայն ես կարող եմ ընդունել այս մրցանակը։ Այս հաղթանակը նաև կարևոր հնարավորություն է՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու կլիմայական փոփոխություններին և այն գործողություններին, որոնք պետք է արվեն բոլորիս կողմից՝ հենց հիմա»: