կարևոր
3682 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-12 15:30
Քաղաքական

Աշխարհը կարող է մոռացության տալ հայ գերիներին ու ռազմագերիներին, իսկ մենք՝ երբեք․ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությունը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Լեո Սարկիսյան և Մարալ Մելքոնյան-Ավետիսյան ծրագրի փորձնակներն ԱՄՆ կոնգրեսի նիստերի գումարման շենք (Կապիտոլիում) կատարած ճանաչողական այցի ընթացքում կրել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկներ։ ԱՄՆ Կոնգրեսականների հետ զրույցների ընթացքում փորձնակներն լոբբինգ են իրականացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը պահանջող օրինագծի ընդունման համար։