|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արաքս գյուղում 39-ամյա տղամարդու սպանության պատճառը շանը հայհոյելն է եղել, Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արաքսի 33-ամյա բնակչին, ձերբակալել և տեղափոխվել համայնքային ոստիկանություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա խողովակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում են ոստիկանությունից։
Սպանություն կատարած անձը նախկինում մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, նրա տուն ստուգայցեր են արվել, սակայն զենք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրում կրկին կրակոցներ են հնչել։
«Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել: Ինձ հայտնեցին, որ այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց»,–հայտնել էր լրագրող Լիա Սարգսյանը։