կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-20 17:40
Առանց Կատեգորիա

Ծառայողական շանը ստիպել են զեկուցագիր գրել

Ծառայողական շանը ստիպել են զեկուցագիր գրել

Բրիտանական դատախազությունում զավեշտալի դեպք է տեղի ունեցել. զեկուցագիր են ստացել կասկածյալի ձերբակալության մասին, որը շուն է ստորագրել. տեղեկացնում է  The Sun-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել դատախազության աշխատակիցների սխալի պատճառով: Նրան շփոթել են PD` ծառայողական շուն հապավումը PC` կոնստեբլ հապավումի հետ եւ որոշել, որ ձերբակալությունն իրականացրել է Փիչ անունով մեկը: Նրանք ոստիկանությունից գրավոր զեկուցագիր են պահանջել:

 

Որքան էլ ոստիկանները բացատրել են, որ Փիչը գերմանական հովվաշան անունն է, հարցումները շարունակվել են: Զայրացած ոստիկանները շան անունից զեկուցագիր են գրել ու ուղարկել դատախազություն: Փաստաթղթի լուսանկարը շուտով հայտնվել է Facebook-ում:

 

«Ես նրա հետեւից վազել: Ես նրան կծել: Վատն էր, բայց` համեղ: Փիչը լավ, լավ տղա է»,- գրված է զեկուցագրում` տպագիր տառերով: Ստորագրության փոխարեն շան թաթի դրոշմն է: