Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցազրույց է տվել լրագրող Ահամեդ Հաքանին:
Բացի ԱԶԿ-ի պատգամավոր Մարգար Եսայանի մասին սուր քննադատություններից, նա թվել է նաև Թուրքիայում ապրող հայերի առաջնահերթ 5 խնդիրները:
Դրանք են՝
Խոսելով Ազգային մեծ ժողով անցած Ժողովրդա-հանրապետական կուսակցության մասին՝ Փայլանը մի շարք դրական փոփոխություններ է նկատել: «Մեծ թվով կանայք և երիտասարդներ կան: Ծայրահեղ ազգայնականները հեռացել են, նրանց փոխարինել են հարցին հավասարության տեսանկյունից նայող պատգամավորներ: ԱԶԿ-ից էլ վստահված նոր անձինք կան: Հուսով ենք՝ ԱԶԿ-ն էլ քաղաքական նոր լեզու կգտնի: Թայիփ Էրդողանը թող մի քիչ դուրս գա մեր կյանքից, ԱԶԿ-ն էլ քաղաքականություն սկսի: Մի նոր սահմանադրություն նվիրենք այս ժողովրդին»:
Հարցին, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կ.Պոլսի հայերը ո՞ր կուսակցության օգտին են քվեարկել, Փայլանը պատասխանել է, որ հպարտությամբ կարող է ասել՝ հիմնականում՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին:
Իսկ թե ինչո՞ւ է նա այդքան վստահ, ասել է. «Մենք վստահ ենք, քանի որ դռնեդուռ շրջել ենք, հետևել: Հայերը ԺԴԿ-ի օգտին են քվեարկել, քանի որ Էրդողանն ու Դավութօղլուն ծրագիր էին կազմել` մտածելով՝ 20-30 հազար հայերի ձայները ոչ մի կարևորություն չունեն: Մտածեցին, որ` եթե Հայոց ցեղասպանության փաստը պաշտպանելու համար հայհոյենք Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, մեր ձայների թիվը կավելանա: Սակայն այդ ծրագիրը չգործեց: Մենք տեսանք, որ այս անգամ հային հայհոյելը, «սրանք եզդի, սրանք հայ են» ասելը նրանց պարտության մատնեց»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի