|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայում 10 ամսով ազատազրկման է ենթարկվել շանը սրբելու համար սրբիչի փոխարեն Թուրքիայի դրոշն օգտագործած տղամարդը:
Ըստ Radikal-ի՝ տղամարդուն այդ «հանցանքի» համար նախ պահանջել են մեկ տարվա ազատազրկման ենթարկել, սակայն դատարանը վճռել է նրան ազատազրկել 10 ամսով:
Դատարանում ներկայացված փաստաթղթերում ոստիկանները հայտնել են, որ իրենք դեպքի վայր են ժամանել փողոցում տեղադրված տեսախցիկներով այդ երևույթը տեսնելուց հետո: Այսինքն՝ անձամբ ականատես են եղել դեպքին:
Տղամարդը ձերբակալվել է «պետությանը հրապարակայնորեն վիրավորելու» մեղադրանքով: