կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 01:26
Հասարակություն

Շանը դաժանաբար ծեծել են բահով

Շանը դաժանաբար ծեծել են բահով

Dingo կենդանասերների խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է.

 

«Միգուցե երբ շունը հարձակվի մարդու վրա, մարդն էլ բնազդաբար պաշտպանվի ու փոխադարձ հարձակվի, էլի ինչ-որ տեղ հնարավոր է հասկանալ: Բայց այ երբ շունն իր համար խելոք պառկած է, և նրա վրա հարձակվում է մոլորակի «բարձրագույն» էակը` մարդը, այն էլ բահով... այ դաժանության այդ աստիճանը պետք է որ նորմալ մարդկային ուղեղը չհասկանա:



Այս շունը դարձել է նման մի «բարձրագույն» էակի զոհը` նրան ծեծել են բահով: Իր հետ եղած մյուս շանը բահով սպանել են, իսկ նա փրկվել է Դինգո կամավորների թիմի անդամ Սոսե Մակվեցյանի և մի քանի այլ անդամների շնորհիվ:



Նա սարսափելի ցավեր ուներ ու տանջվում էր, նրան անմիջապես հասցրեցին բժշկի ու ցուցաբերեցին անհրաժեշտ բժշկական օգնություն: Հիմա նա հսկողության տակ է բժշկի մոտ, կյանքին վտանգ չի սպառնում: Դեռ մի քանի օր էլ կապրի այնտեղ, մինչև վիճակն ավելի կայունանա և կտեղափոխենք այլ տեղ, որտեղ կշարունակենք խնամել նրան մինչև վերջնական ապաքինում և որդեգրում:


Սոսե Մակվեցյանը վճարեց նրա վիրահատության համար, սակայն նրա հետագա բուժումը դեռ բավականին երկար է տևելու, ինչի համար դեռ բավականին գումար պետք կգա: Խնդրում եմ օգնեք մեզ` օգնելու նրան:



Օգնել ցանկացողները կարող են ընտրել իրենց համար ամենահարմար տարբերակը


1. Կարող եք փոխանցում կատարել մեր հաշվեհամարներից որևէ մեկին



* 24100095040201 - Օվսաննա Հովսեփյան, Unibank (Այս հաշվեհամարին կարող եք գումար փոխանցել` այցելելով ցանկացած մոտակա բանկ)



*ArCa online - 9051 4102 0030 2495



* IDRAM - 824044578 (Այս հաշվեհամարին կարող եք փոխանցել գումար հեռախոսի լիցքավորման ապարատներից)



2. Կարող եք քաղաքի կենտրոնում գումարը անձամբ փոխանցել Դինգո կամավոր Christina Yan-ին` ժամը նրա հետ նախապես պայմանավորվելով:



3. Կարող եք ձեր նվիրատվությունը թողնել մեր նվիրատվությունների համար նախատեսված արկղիկի մեջ, որը գտնվում է "Կակադու" կենդանաբանական խանութում (տեղը` Աբովյան փողոցի վրա, անմիջապես Բժշկական Համալսարանի դիմացի մայթին, VTB բանկից 30 քայլ վերև)»: