կարևոր
631 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-28 11:45
Հասարակություն

ԲԱՑԱՌԻԿ. Ով է Մերձավանի սպшնությունը խոստովանած Գեւորգ Հարությունյանը

ԲԱՑԱՌԻԿ. Ով է Մերձավանի սպшնությունը խոստովանած Գեւորգ Հարությունյանը

Լրագրող Լիա Սարգսյանը բացառիկ տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Տեսանյութը նկարահանել եմ երեկ գիշեր՝ Վաղարշապատի ոստիկանության բակում, սակայն հանրային շահի տեսանկյունից չեմ հրապարակել այդ պահին։ Ձերբակալված անձի մասին տեղեկությունը չեմ հայտնել, որպեսզի նոր ողբերգություններ տեղի չունենան։ Քանի որ մամուլում արդեն հայտնվել է սպանությունը խոստովանած անձի տվյալները, ես եւս հրապարակում եմ։

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած անձը Նարեկ Օհանյանի ընկերն է՝ Մերձավանի 20-ամյա բնակիչ Գեւորգ Հարությունյանը։ Գեւորգը նաեւ շատ մտերիմ է եղել փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի հետ, այդ օրվա միջադեպի մասնակիցներից է եղել։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն վարկածին, որ Նարեկ Օհանյանը սպանությունը օժանդակողն է, իսկ Գեւորգ Հարությունյանը կատարողը։

Ավելի վաղ հայտնել էի, որ Գեւորգ Հարությունյանը ցույց է տվել զենքի տեղը, խոստովանել է, որ ինքն է սպանել Վալոդյա Գրիգորյանին և Կարեն Աբրահամյանին»: