Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Պանտեռա սիքյուրիթի» պահնորդային ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու գործով ոստիկանություն ներկայացած ոստիկանության գնդապետ որդին` Հարություն Թանգմանյանն, ինքնախոստովանական բացատրություն տալուց հետո չի ձերբակալվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ դեպքի կապակցությամբ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:
Yerkir.am-ի տեղեկություներով՝ հիշյալ գործը շուտով կփոխանցվի դատախազությանը կամ Քննչական կոմիտեին, ինչից հետո էլ հավանաբար կորոշվի նրա կարգավիճակի հարցը: Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ 1-ին համալսարանական հիվանդանոցում գտնվող Վարազդատ Խոցանյանին երեկ չեն վիրահատել: Բժիշկները դեռևս սպասում են, մինչ նրա վիճակը կայունանա:
Հիշեցնենք, որ Վարազդատ Խոցանյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել օգոստոսի 21-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցում: Խոցանյանը ստացել էր դիմածնոտային ծանր վնասվածքներ: