Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանյան խճուղի թիվ 15 շենքի մոտակայքում «Ռենո» մակնիշի 34 ZM 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի ենթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր է հասենելը՝ վարորդը՝ 1937 թ. ծնված Կ. Ա.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները պատգարակով շտապօգության ավտոմեքենային մոտեցրել են տուժածին, ով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: