|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը 4 օր առաջ խուզարկել է Մերձավանի նախկին համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տունը։ Խուզարկությունը կապված է սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության քրեական գործի շրջանակներում։
«Այս տեղեկատվությունը փորձեցինք անձամբ պարզել Մհեր Ախտոյանի եղբորից՝ Փարաքարի ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանից։ Նա հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահ մարմինները օրենքով սահմանված կարգով ծանուցել են իրեն, և իր ներկայությամբ հայրական տունը խուզարկվել է։
ՔՊ-ական ավագանու անդամը հավելեց, որ որևէ բան չեն հայտնաբերել և այլ տեղեկություն չի կարող տալ, քանի որ ընթացքի մեջ է նախաքննությունը։ Քիչ առաջ տեղեկացվեց, որ Մերձավանում խուզարկությունները նախաքննական մարմնի կողմից շարունակվում են»։