Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Փաստաբան, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«2024 թվականի հուլիս ամսին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանը հեռուստատեսությամբ ելույթ ունենալով քննադատել է համալսարանի վարած քաղաքականությունը, քանի որ ուսանողների թիվը այնքան էր պակասել համալսարանում, որ այն կանգնած էր և ներկայումս կանգնած է փակման եզրին:
Բացի այդ, նա կատարել է մի շարք բացահայտումներ, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ առանձնապես խոշոր չափերի հափշտակության հիմքով, որին առերևույթ ներքաշված է համալսարանի ղեկավարությունը: Այդ գործը մինչ այժմ քննվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:
2025 թվականին Գվիդոն Մատինյանին տարբեր մարդիկ, տարբեր տեղերից հորդորում էին ելույթ չունենալ և չքննադատել համալսարանի ղեկավարությանը, (այդ անձանց ինքնությունը հարկ եղած դեպքում կբացահայտենք) սպառնալով, որ կազատեն աշխատանքից: Տեսնելով, որ Գվիդոն Մատինյանը հակված է համալսարանի ծառացած խնդիրները լուծելուն ուղղված գործողություններ իրականացնելուն, շանտաժի միջոցով փորձել են սպառնալ և սպառնացել են, որ եթե շարունակի խոսել եթերով, ինչպես նաև եթե հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում ներկայանա և ցուցմունքներ տա և աջակցի նախաքննությանը, ապա նրան կազատեն աշխատանքից:
Նաև հետաքրքիր է, որ այդ անձանց հայտնի են եղել տեղեկություններ, որոնք քրեական գործի շրջանակներում համարվում են նախաքննական գաղտնիք: Նույնիսկ մարդիկ տեղեկացված են, թե երբ և ով է հարցաքննվել այդ վարույթի ընթացքում:
2025 թվականի հուլիս ամսին Գվիդոն Մատինյանից վերցվել է գրություն չգիտեմ ինչպես այն կոչեմ (ղազագիր), որ Գվիդոն Մատինյանը խոստանում է, որ ղեկավարության վերաբերյալ քննադատական ելույթ չի ունենա և եթե ելույթ ունենա, ապա նա անձամաբ դիմում կգրի և կհեռանա:
Գվիդոն Մատինյանը օգոստոս ամսին ևս ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և մատնանշեց համալսարանում տեղի ունեցող ապօրինությունները, որի հետևանքով նրան 29.08.2025 թվականին ազատեցին աշխատանքից:
Այսինքն 2025 թվականին 21-րդ դարում, մարդուն ազատում են աշխատանքից իր արտահայտած կարծիքի, դիրքորոշման, հայացքների համար և որպես սպառնալիք նաև գրություն են ստիպում գրել, որ ինքը չի քննադատի համալսարանի ղեկավարությանը: Այսինքն պարզ է, որ հենց համալարանի ղեկավարությունն է այս ամենի կազմակերպիչը:
Ես մինչ 2018 թվականը լսել էի համալսարանում առկա խնդիրների մասին, սակայն այսպիսի զարհուրելի դեպքերի, երբ մարդուն ստիպում են ղազագիր գրել, որպեսզի չազատեն աշխատանքից, չէի հանդիպել և կարծում էինք, որ 2018 թվականից հետո ագրարայինում ինչ-որ բան է փոխվել, բայց պարզվում է, որ այնտեղ նույն բարքերն են մնացել նույն դերակատարներով, ավելի կատարելագործված ինչ 2018 թվականից առաջ էր:
Բնականաբար, մենք կբողոքարկենք այդ ապօրինի հրամանը առաջին հերթին խտրականության դրսևորման հիմքով, բայց ցանկանում եմ շեշտել, որ նման իրավիճակում է մի ամբողջ բուհ, որտեղ աշխատանքային հարաբերությունները կառուցված են վախի, սպառնալիքի վրա:
Այսօր պարոն Մատինյանը դա բարձրաձայում է, սակայն ինչքան չբարձրաձայնված դեպքեր կան, որի պատճառով շատ հմուտ մասնագետներ, ովքեր համարձակվում են ունենալ սեփական կարծիք, անհիմն սպառնալիքի ազդեցության տակ ազատվում են աշխատանքից:
Սա պահանջում է խստորեն դատապարտում և պատասխանատուներին պատասխանատվության կանչել:
Ես ստանձնում եմ պարոն Մատինյանի պաշտպանությունը և ընթացքում կներկայացնեմ հետաքրիր բացահայտումներ սույն գործի հետ կապված»: