կարևոր
589 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-19 09:14
Հասարակություն

Կադաստրի պետին կհրավիրեն քննչական. «Ժողովուրդ»

Կադաստրի պետին կհրավիրեն քննչական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին քննչական կոմիտեն պատրաստվում է ծանուցում ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության։

Նրան վկայի կարգավիճակով կհարցաքննեն Վերոնիկա Մելիքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Վերոնիկա Մելիքյանը հայտնել էր, որ Սուրեն Թովմասյանի մտերիմները առեւանգել են իր ամուսնուն, տարել ու դաժանաբար ծեծել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանը եւս պատրաստվում է քննչական կոմիտեում հարցաքննվելու ժամանակ հաղորդում ներկայացնել տուժող, ծեծված Արթուրի դեմ, որը հայհոյախառն հաղորդագրություն էր ուղարկել իրեն։