Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 17-ից սկսած՝ բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների հավաքականները՝ հավաքականի նոր գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ համատեղ հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
Հավաքը, որը կտևի մինչև հունվարի 31-ը ուղղված է մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը:
Պատասխանելով yerkir.am-ի հարցերին՝ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյնը խոսեց բռնցքամարտիկների ընդհանուր մարզավիճակից և նշեց, որ միայն Հայաստանի առաջնությունից հետո կձևավորվի իսկական հավաքական:
«Տղաների ընդհանուր ֆիզիկական վիճակից գոհ եմ: Կիրառվում է մարզումային նոր մոդել, այսինքն իրենց համար է այն նոր, որը, կարծում եմ` բերելու է ցանկալի արդյունքի:
Տղաների մոտ արտակարգ բարձր տրմադրւոթյուն է: Թիմի մեջ չափազանց լավ մթնոլորտ է ձևավորվել՝ բոլորը եղբոր պես են:
Ինչ վերաբերում է հարցին` երիտասարդներն են ավելի լավ մարզավիճակում թե մեծահասակները՝ չեմ կարող վերպահումներ անել, բոլորը իրենց չափով մարզվում են: Նրանց առջև դրված է խնդիր, մարզումային նոր մոդել, յուրաքանչյուրն իր չափով անում է ամեն ինչ:
Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Ճիշտն ասած՝ ժառանգել եմ ոչ այնքան լավ վիճակի թիմ, հիմնականում երիտասրդներ են: Արդյունքների համար պետք է երկրատև աշխատանք: Ես կախարդական փայտիկ չունեմ, որ խոստումներ տամ և փայտիկով վերածեմ իրականության:
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունից հետո ինձ համար արդեն կձևավորվի թիմ: Ես կիմանամ՝ ինչի հետ գործ ունեմ»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Հետևելով մարզումների և շփվելով բռնցքամարտիկների հետ՝ հստակ երևում էր, բոլորը լավ տրամադրություն ունեն և մեծ եռանդով մարզվում են: Կատարված փոփոխությունները գնահատում էին դրական: Մարզումային նոր մոդելը նրանց դուր էր եկել: Հատկապես նրանց ուրախացնում էր այն փաստը, որ ֆեդերացիայի նորանշանակ նախագահը, այսպես ասած, իրենցից մեկն է:
Առջևում բռնցքմարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունն է, որը կմեկնարի փետրվարի 28-ին, որի ավարտից անմիջապես հետո կկայնա երիտասարդների առաջնությունը: