| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հայտնի հանդիպման ժամանակ նրանց մինչեւ հուլիսի 1-ը ստվերից դուրս գալու ժամանակ էր տվել:
Մայիսի 15-ին` կառավարության նիստի ժամանակ էլ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ գործարարները պետք է պահպանեն խաղի կանոնները, իսկ եթե չպահպանեն, ապա կառավարությունն իր լծակներով կստիպի անել դա:
Հուլիսի 1-ը մոտենում է, իսկ ի՞նչ արդյունքներ է գրանցել կառավարությունը: Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ, անդրադառնալով այս հարցին, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Մեր արդյունքները մենք կգրանցենք հուլիսի 1-ից: 10-օրյակը մեկ ֆինանսների նախարությունը հաշվետվություն է տալու, նաեւ` հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչ տենդենց կա: Բոլորը, այդ թվում` մամուլը, տեղյակ են լինելու: Մենք լինելու ենք հետեւողական, եւ անպայման մեր պայմանավորածությունները կառավարությունը կատարելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերելու»: