Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 447.21 |
RUB | ⚊ | ₽ 4.5008 |
GBP | ⚊ | £ 517.32 |
GEL | ⚊ | ₾ 141.97 |
Լեհաստանը արևելյան սահմանի երկայնքով երեք ամսով թռիչքների սահմանափակում է մտցնում։
Այս մասին հաղորդում է Լեհաստանի օդային տրանսպորտի գործակալությունը։Մասնավորապես, սահմանափակումներ են գործելու Բելառուսի և Ուկրաինայի սահմաններին մոտ հատվածում քաղաքացիական թռիչքների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչուների համար։ Սահմանափակումները չեն վերաբերի ռազմական թռչող սարքերին։
Լեհաստանի կոչով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարելու՝ քննարկելու այդ երկրի օդային տարածքը խախտելու հարցը։
Լեհական զինված ուժերը սեպտեմբերի 10-ին հայտարարել էին, որ գիշերը «օդային տարածքի աննախադեպ խախտում» է արձանագրվել, Լեհաստանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։
«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում է տեղի ունեցել «դրոն» տեսակի օբյեկտներով։ Սա ագրեսիայի ակտ է, որն իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», – հայտարարել էին Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունից։