|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում:
Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։
Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում։
Որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունը և արտահանման պոտենցիալը պաշտպանելու նպատակով։
Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Դա կազմում է ողջ 2025 թվականի ընթացքում հայտնաբերումների ընդհանուր քանակի 77%-ը։