|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ժամանակակից գրող Հրաչյա Սարիբեկյանի ծննդյան օրն է:
Սարիբեկյանը ծնվել է 1979, հունվարի 24-ին` Վանաձորում: Առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում` 2000 թ.։ 2008-ին արժանացել է ՀԳՄ անտիպ լավագույն վեպի մրցանակի, իսկ 2010-ին` «Նարցիս» հանդեսի մրցանակին` «Կույրինը` կույրին» պատմվածքի համար։ 2012-ին լույս է տեսել գրողի` առաջին վեպը` «Երկվորյակների արեւը»:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Հրաչյա Սարիբեկյանն իր դեռ շատ կարճ ստեղծագործական կյանքում արդեն կարողացել է արդի հայ գրականության պարագծում ուրույն տեղ ունենալ:
Նրա պատմվածքները, վիպակները, ու հատկապես վերջերս լույս տեսած «Երկվորյակների արևը» վեպը ժանրային իրացումների առումով թարմություն են բերում: Հրաչի ստեղծագործությամբ մեր գրականությունը վճռականապես թևակոխում է այսպես կոչված՝ «մաքուր գրականության» տարածք (չխառնել արվեստը արվեստի համար տեսության հետ)՝ զերծ գաղափարական պարտադրանքներից ու տեղային խնդիրների երբեմն չափազանցված կարևորումից»,- ասաց Նիկողոսյանը: