|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ռոսսելխոզնադզոր»-ը բազմիցս տեղեկացրել է Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը Ռուսաստանի Դաշնության տարածք մատակարարվող արտադրանքներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված դեպքերի մասին. հայտնում է ծառայության կայքը։
Այսպես՝ Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման 17 դեպք է գրանցվել միայն 2020 թ. հոկտեմբերի 22-ից մինչ օրս։ Այդ առումով՝ բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու, Ռուսաստանի Դաշնության տարածքում այդ վնասատուների ներկրումն ու տարածումը կանխելու համար, «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված է արգելել ադրբեջանական ծագման լոլիկի և խնձորի ներկրումը Ռուսաստան 2020 թվականի դեկտեմբերի 10-ից: