Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.49 |
EUR | ⚊ | € 447.51 |
RUB | ⚊ | ₽ 4.5057 |
GBP | ⚊ | £ 517.74 |
GEL | ⚊ | ₾ 142.09 |
«Այն, որ այսօր երկրում կան բազմաթիվ քաղաքական հետապնդման ենթարկվողներ, դա, կարծում եմ, ակնհայտ է։ Խոսքի բանտարկյալներ»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ես այսօր ցանկանում եմ խոսել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մասին։ Երեկվա իր ուղերձը ալեկոծեց իշխանական պատգամավորներին։ Դրան հաջորդեցին մի քանի հայտարարություններ, որոնց առանձին ցանկանում եմ անդրադառնալ։ Ինչո՞ւ է սրբազանը երկու ամսից ավել կալանավորված։ Մեկ խոսքի համար։ Հարցազրույցում արտաբերած մեկ նախադասության համար հունիսի 28-ից գտնվում է կալանքի տակ։ Ես շնորհակալ եմ երեկ Ալեն Սիմոնյանի անկեղծ խոստովանությանը, որ Միքայել Աջապահյանը կալանավորված է իր խոսքի, իր կարծիքի, իր արտաբերած նախադասության համար։
Ի՞նչ է ասում Ալեն Սիմոնյանը երեկ՝ ի պատասխան սրբազանի ուղերձի։ Ասում է՝ ձեզ էլ է բա քննադատում, բա դրա մասին ինչի՞ չեք խոսում։ Այո՛, դա է մեր և ձեր տարբերությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին՝ Խամոյանը նշեց․
«Կարևոր առաջարկություն ունեմ ՔՊ-ական պատգամավորներին։ Առաջարկություն չի, հորդոր ա և պահանջ։ Հետ կանչեք ՄԻԵԴ-ից Վահե Գրիգորյանին։ Ի՞նչ Վճռաբեկ դատարանի նախագահ, պարոն Դանիելյան։ ՄԻԵԴ պետք է ուղարկել Արմեն Դանիելյանին։ Օրինակ ինձ հետաքրքիր է՝ պարոն Վարդանյանը ոնց է նայում Արմեն Դանիելյանի աչքերի մեջ։ Ո՞նց կարելի է երրորդ հանրապետության պատմության, նորօրյա Մխիթար Գոշին թողած ՄԻԵԴ ուղարկել Վահե Գրիգորյանին։ Ես պահանջում եմ հետ կանչել Վահե Գրիգորյանին և ՄԻԵԴ ուղարկել Արմեն Դանիելյանին։ Եվրոպան պետք է ճանաչի ժողբաստիոնի ամենաանկախ, ամենաանաչառ, ամենաօբյեկտիվ դատավորին»։
Մանրամասն՝ տեսանյութում։