կարևոր
4123 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-23 21:08
Հասարակություն

Սա կրթական բացառիկ լավ հնարավորություն է մեր լրագրողների համար. Ագնեսա Խամոյան

Սա կրթական բացառիկ լավ հնարավորություն է մեր լրագրողների համար. Ագնեսա Խամոյան

Երեւանում մեկնարկել են քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր, լավ ընկեր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության հատուկ դասընթացները, որոնց ժամանակ մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեն անվճար լսելու ոչ միայն հայ, այլ նաեւ ռուս հայտնի մասնագետների դասախոսությունները։

Երեկ օրինակ ներկաների համար դասախոսությամբ է հանդես եկել ՌԲԿ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովը։

Կարծում եմ սա կրթական բացառիկ լավ հնարավորություն է մեր լրագրողների համար, եւ, իսկապես, հրաշալի աշխատանք է անում Վիկտորը։

Ագնեսա Խամոյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր