Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մարդը, ով 2018 թվականին հայտարարում էր, որ Արցախի հարցով ինչպիսի լուծում էլ լինի, ժողովուրդ ջան, գալու եմ զեկուցեմ, նաև Արցախը Հայաստանի հետ հավասար բանակցային սեղան վերադարձնելու մասին էր խոսում և չէր մոռանում նախկիններին մեղադրել, Ստեփանակերտի հրապարակում հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հիմա 180 աստիճանով տարբեր տեսակետներ է հայտնում: Նա մի բան էլ մատ է թափ տալիս հասարակության, արցախցիների վրա, որ սա է, բավարարվեք սրանով և որևէ ավել ակնկալիք չեք կարող ունենալ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով իշխանությունների գործելաոճին և հատկապես վերջին շրջանում նրանց որդեգրած քաղաքականությանաը:
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, թե էլ Հայաստանը ռեսուրս չունի ապահովելու արցախցիների անվատնգությունը, պատգամավորը նշեց. «Բա, որ 2018 թվականին գալիս էիք իշխանության, դուք չգիտեի՞ք, որ Արցախի հարց գոյություն ունի: Դուք պատասխանատվություն եք, չէ՞, ստանձնել արցախցիների, հայաստանցիների առաջ և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների առջև, իսկ հիմա հայտարարում են, որ սա է, բավարարվեք: Հիմա ես ակնկալում եմ, որ սրան ի պատասխան արցախցիներն իրենց ձայնը կբարձրացնեն»:
Ագնեսա Խամոյանը նաև անդրադարձավ այսօր տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպմանը և ընդգծեց. «Այսօր ի դեպ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արցախից մնացած 25 տոկոսի նախագհ Արայիկ Հարությունյանի հանդիպումը, ով երկու-երեք օր հյուրանոցում սնտած սպասում էր, թե երբ կարողանա հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում։