| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վաղվանից ուժի մեջ կմտնի ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի` համաներում հայտարարելու մասին որոշումը: Ի տարբերություն մինչ այս իրականացված համաներումների, սա ամենատարածականն է: Ներառված են բազմաթիվ հոդվածներ, որոնք նախորդ համաներումներում չկային:
Yekir.am-ը պարզել է, որ եթե Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվի ազատազրկման, ապա նրա նկատմամբ` կախված պատժաչափից, համաներումը կտարածվի լիովին կամ մասնակի` առանց պետությանը հասցված վնասը վերականգնելու:
 Սակայն, օրինակ, եթե նրան դատապարտեին նախորդ համաներումների տարիներին, պատճառված վնասը վերականգնելու դեպքում միայն  նրա նկատմամբ կտարածվեր  համաներման ակտը: Այս համաներումը նման արգելք չի նախատեսում:
 Նույնը վերաբերում է Խաչիկյանի  հետ ամբաստանյալի աթոռին հայտնված` սոցիալական ապահովության ծառայության մյուս աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը և սոցիալական ծառայության ևս 12 աշխատակիցներ մեղադրվում են բազմաթիվ քաղաքացիների կենսաթոշակները և նպաստները յուրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի` նրանց կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է 289956681 ՀՀ դրամ:
 Սակայն ենթադրությունների համար վաղ է,  քանի որ դատավարությունը դեռևս  ընթացքի մեջ է, վկաների հարցաքննության փուլն անգամ ավարտված չէ,  իսկ դատավճիռն, աստված գիտի' երբ կլինի:
 Ի դեպ' Խաչիկյանի գործով այսօրվա  դատական նիստին ընդհանրապես վկաներ չէին ներկայացել, ինչը և նիստը հերթական անգամ հետաձգելու առիթ հանդիսացավ:
 Նման տեմպով շարունակելու դեպքում' մոտ ապագայում դատավճռի սպասել պետք չէ: