Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից Իսրայելի հեռացումը համաշխարհային պահանջ է իսրայելական ռեժիմի կողմից կանանց սպանության և քաղաքացիական բնակչությանը սովամահ անելու պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:
«Գլոբալ պահանջ է հանդիսանում ՄԱԿ-ի Կանանց դրության հանձնաժողովից Իսրայելի ուզուրպատոր ռեժիմի բացառումը հազարավոր կանանց սպանելու եւ քաղաքացիական բնակչությանը, հատկապես՝ կանանց եւ երեխաներին, կազմակերպված սովի միջոցով մարդկության դեմ հանցագործություններ կատարելու եւ նրանց երեխաների դանդաղ մահվան պատճառով մայրերին հոգեկան եւ հոգեբանական սուր ցավ պատճառելու պատճառով"», - գրել է Կանաանին:
Քանաանին ընդգծել է, որ այս տարի Կանանց միջազգային օրը «խիզախ կանանց և անմեղ պաղեստինցի աղջիկների մայրերի» օրն է և պետք է հնարավորություն դառնա Իսրայելի գործողությունները համաշխարհային մակարդակով դատապարտելու համար: