|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջնականապես կլուծարվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը։
«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանք պահպանելու աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում կանխելու դրանց լուծարումը», - ասել է դիվանագետը։
Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմել են ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու նպատակով։