|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ ողջունել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակումը և կոչ արել երկու կողմերին՝ ամբողջությամբ և արագ ավարտել բոլոր գերիների, կալանավորվածների և մահացածների մասունքների փոխանակումը, ինչպես նաև կատարել պահված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու՝ իրենց պարտավորությունները:
Անդրադառնալով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը` համանախագահները կողմերին հորդորում են փոխանակել հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար անհրաժեշտ բոլոր տվյալները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել կոնկրետ քայլեր` ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը նպաստում է կայուն խաղաղությանը` լուծելով մնացած խնդրահարույց ոլորտները: Դա ներառում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո առաջին իսկ հնարավորության դեպքում: