|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանը կռվել է ոչ միայն համայն հայության, այլ նաև նրան աջակցողների դեմ և հաղթել է. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ելույթ ունենալով Արցախից զավթված Շուշիում ընթացող, այսպես կոչված, «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում», նա ընդգծել է, որ «Ադրբեջանը ցույց է տվել, թե ինչպես է պետք պատերազմել քաղաքակիրթ ձևով. հայկական բանակը պարտված է, այսօր այն փաստացի չկա, մարտերի ընթացքում տեղի է ունեցել զանգվածային դասալքություն Հայաստանի զինված ուժեր շարքերից, մինչդեռ Ադրբեջանի ԶՈւ ոչ մի զինծառայող դասալիք չի դարձել»:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին՝ Ալիևն ասել է, որ այն, ըստ էության, չի ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար, հետևաբար՝ դրա աշխատանքից որևէ արդյունք չի եղել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ալիևի խոսքով, ստեղծվել է հանուն «հանրապետության տարածքների հավերժ օկուպացիայի, քանի որ դրա վրա ազդել է համանախագահող երկրներում հայկական ազգայնականության հզոր լոբբին»։