|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ծրագրում են բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս երեք համանախագահները ծրագրում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Եթե դա տեղի ունենա, լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևոր գործիք»,- ասել է Ռուդենկոն: