|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ու քննարկել երկու երկրների միջև հակամարտության սրումը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին հղումով:
Փաշինյանի հետ զրույցը կայացել է երկուշաբթի, իսկ Ալիևի հետ՝ երեքշաբթի: «Կանցլերն ընդգծել է հրադադարի անհապաղ դադարեցման ու բանակցությունների սեղան շուրջըվերադառնալու անհրաժեշտությունը»,- մանրամասնել է ներկայացուցիչն ու հավելել, որ կանցլերն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսպիսի բանակցությունների համար «համապատասխան ֆորում» է։
Մերկելը շեշտել է նաև, որ հարևան երկրները պետք է իրենց ավանդն ունենան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: