|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երկիր մոլորակին է մոտենում պոտենցիալ վտանգավոր՝ 163348 համարով աստղակերպը. այս մասին հայտնել են NASA-ի մասնագետները։
Նշվում է՝ որկնային մարմինը մեր մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի հունիսի 6-ի առավոտյան։ Նշվում է, որ դրա տրամագիծը 250-570 մետր է։
Այն անմիջական սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար, քանի որ կանցնի մոլորակից 13 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Լուսնի ուղեծիրն է։ Միևնույն ժամանակ համարվում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ երկնային մարմնի հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը։
Հիշեցնենք՝ աստղակերպը գիտնականների կողմից հայտնաբերվել է 2002 թվականին. այն արևի շուրջ 1 պտույտ է կատարում մոտ 300 օրում։