կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-11 07:45
Աշխարհ

Այլմոլորակայինները մոտենում են Երկիր մոլորակին

Այլմոլորակայինները մոտենում են Երկիր մոլորակին

Միջազգային հանրությունը պետք է պատրաստվի այլմոլորակայինների հետ հանդիպմանը: Ընդ որում ՄԱԿ-ը պետք է հատուկ գործակալություն ստեղծի, որը կզբաղվի եկվորների հետ կապերի հարցերով, նաեւ մշակի նրանց դեմ պայքարի ծրագիր, եթե նրանք թշնամաբար տրամադրված լինեն:

 

Այդ մասին ասված է Բրիտանական գիտությունների թագավորական ակադեմիայի հատուկ հետազոտության մեջ:

 

Գիտնականներն իրենց զեկույցում հղում են անում Դրեյկի ֆորմուլայի վրա, ըստ որի՝ անգամ ամենապահպանողական գնահատականներով, 10-ից 200 արտերկրյա քաղաքակրթություններ կան, իսկ իրականում ավելի շատ են:

 

Գիտնականների կարծիքով, համաշխարհային բոլոր կրոնները եկվորների հետ հանդիպումից հետո կփլուզվեն, իսկ նոր գիտելիքներն ուղղակի կկործանեն ժամանակակից դոգմաները՝ ներառյալ այն, որ մարդուն ստեղծել է Աստված, հաղորդում է YTPO.ru-ն:

 

Հիշեցնենք , որ ամերիկացի աստղագետները հայտարարել էին , որ այլմոլորոակայինների  գոյության ապացույցների մասին  հաստատումներ հնարավոր է ստանալ 25 տարվա ընթացքում նշելով , որ  նրանց հետ հնարավոր շփմանը կարող է խանգարել օտար քաղաքակրթության զարգացվածությունը, որը համեմատած  երկրացիների, տեխնոլոգիապես ավելի առաջադեմ կլինի: