Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Հուսեյն Ջաբեր Անսարին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել էր, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, իրենք պատրաստ են հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դեր կատարել:
Yerkir.am-ի հետ զրույցում իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ նման հայտարարությունները նորություն չեն: «Մենք գիտենք, որ Իրանը միջնորդ եղել է 1992 թվականին: Դա բավական արդյունավետ է եղել, բայց հետագայում ԱՄՆ-ի ջանքերով Իրանը դուրս մղվեց գործընթացներից, և ստեղծվեց Մինսկի խումբը, որը 90-ականների սկզբներից գործում է ու բավական լավ տիրապետում է խնդիրներին: Նոր խաղացողների ներգրավումն այս գործընթացում ճիշտ չէ, քանի որ բանակցությունները կսկսվեն սկզբից, այսինքն` զրոյից, իսկ սա ձեռնտու չէ ՀՀ-ին: Եթե Իրանը մտնի բանակցային գործընթացի մեջ, մենք գիտենք, որ Ադրբեջանի ցանկությամբ Թուրքիան էլ է ներգրավվելու»,- ասաց իրանագետը` հավելելով, որ Թուրքիան չի կարող անաչառ լինել:
«Այս պարագայում մեզ էլի ձեռնտու չէ, որ նոր խաղացողներ լինեն: Խորապես համաձայն եմ, որ Իրանի հայտարարությունը կմնա սոսկ հայտարարության մակարդակում: Ադրբեջանը, որպես ալտերնատիվ Իրանին, միշտ ասում է, որ եթե Իրանը մտավ, պետք է Թուրքիան էլ մտնի: Այս իրավիճակը Հայաստանին բացարձակապես ձեռնտու չէ: ՀՀ կառավարությունը հավատարիմ կմնա Մինսկի խմբի հետ համնագործակցելու սկզբունքին»,- եզրափակեց Իսկանդարյանը: