|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ Նորվեգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Ուտոյա կղզում զոհվել է նաեւ նորվեգական գահի ժառանգ արքայազն Հոկոնի կնոջ խորթ եղբայրը:
51-ամյա Թրոնդ Բերնթսենը ոստիկան էր, երիտասարդական ճամբարի անվտանգությունն ապահովողներից մեկը: Բերնթսենը Բրեյվիկի առաջին զոհերից է եղել, սակայն մահից մի քանի րոպե առաջ հասցրել է փրկել իր 10-ամյա որդուն:
Ի դեպ, Նորվեգիայի ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկու ահաբեկչությունների զոհերի թիվը նախապես հայտարարված 93-ից պակաս է: Ճշգրտված տվյալներով` զոհվել է 76 մարդ: