Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Նորվեգական Viking Sky զբոսանավը, որն ավելի քան 1300 մարդ էր տեղափոխում, անվտանգ նավահանգիստ է հասել կիրակի միջօրեին այն բանից հետո, երբ փրկարարները հարյուրավոր մարդկանց ուղղաթիռներով տարհանելու փորձ են արել. տեղեկացնում է The New York Times-ը:
Ավելի քան 890 մարդ` 436 ուղևոր և 458 անձնակազմի անդամները, մնացել էին 47.800 տոննա կշռող նավի վրա, որը ճանապարհվել էր Նորվեգիայի արևմտյան ափամերձ Մոլդե քաղաքը:
Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ նավի անձնակազմին հաջողվել է խարիսխ նետել հարկադիր կանգառի վայրում` հավելելով`հակառակ դեպքում նավը կկործանվեր: Դեպքի հետևանքով 20 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և այժմ բուժօգնություն է ստանում Նորվեգիայում: Մյուսներն առաջիկայում կուղևորվեն տուն:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որն օգնության է հասել վիրավորներին, նշել է` վնասվածքներ ստանալու հիմնական պատճառներն ուղևորների վրա ընկնող առարկաներն ու ջարդված ապակիներն են եղել:
Հիշեցնենք, որ նորվեգական զբոսանավը խրվել էր ծանծաղուտի մեջ: