Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սկսելու է կազմակերպել «Կալաշնիկով» հրացանի արտադրություն: Ձեռնարկության բացումը տեղի կունենա կիրակի օրը` Ամետի քաղաքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կալաշնիկով» հրացանի արտադրության շուրջ ՌԴ հետ համագործակցության քննարկումներն ու բանակցությունները ավարտական փուլում են: Երեք տարի առաջ Ռուսաստանում տարածվեց տեղեկություն այն մասին, որ հնդիկ գործընկերներին ուղարկվել է «Կալաշնիկով» հրացանների օրինակները, ավելի ուշ «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվոռուչկոն հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է պայմանագիր կնքել հնդիկ գործընկերների հետ: