|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կրեմլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագրերի նախագծերի վերաբերյալ Մոսկվայի և Կիևի մոտեցումները տրամագծորեն հակադիր է համարում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկրորդ փուլի ընթացքում փոխանակված հուշագրերի նախագծերի վերաբերյալ մոտեցումները հիմա տրամագծորեն հակադիր են: Քիչ հավանական է, որ դրանք կարելի է մեկ գիշերվա ընթացքում մերձեցնել, դա կպահանջի շատ բարդ դիվանագիտական աշխատանք», - Պեսկովի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։
Կրեմլի խոսնակին հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հեռանկարն ավելի իրատեսական է դարձել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից հետո, և արդյոք Կրեմլն իրատեսական է համարում այն անցկացնելու համար Կիևի կողմից առաջարկված ժամկետը՝ օգոստոսի վերջը։