Փոխարժեքներ
24 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Դավիթ քահանա Գիշյանը գրում է.
««Վարչապետի արշավը ոչ թե եկեղեցու այլ որոշ կարգազանց եկեղեցականների դեմ է»:
Այս թեզը մոտ մեկ ամիս ակտիվ տարածվում է իշխանական լրատվամիջոցներով և շատերի համար համոզիչ է թվում։ Միաժամանակ հարց է առաջանում, այն անձի մասին, ով կոչ է անում «քրիստոնեաբար» ազատելու վեհարանը։
2018 թվականի մայիսից ի վեր բոլորս ականատես ենք լինում ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլև ընդհանրապես քրիստոնեության դեմ «քրիստոնեաբար» արշավի։
Նախ և առաջ «քրիստոնեաբար» դպրոցական ծրագրից դուրս է հանվել «Եկեղեցու պատմություն» առարկան, այն անձի կողմից ով իրեն համարում է Առաքելական եկեղեցու և Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդ։ Ինչու՞ առաջին քրիստոնյա երկրի երեխաները դպրոցում չպիտի լսեն Հիսուս Քրիստոսի մասին։ Այդ նույն «քրիստոնեաբար» սկզբունքով նույն անձը որոշեց զրկել քրիստոնյա ժողովրդին իր սրբազան տոներին Պատարագին մասնակցելու հնարավորությունից` հանգուցյալների հիշատակության օրերը պարտադիր աշխատանքային դարձնելով։ Արդյո՞ք «քրիստոնեաբար» է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հրապարակորեն ծաղրում քրիստոնեական սրբությունները և վարդապետությունը, պիտակավորել ով այն» 1700 տարվա առասպել, որը պետք է քանդել»։
«Քրիստոնեաբար» է նաև արգելվել քահանայի մուտքը դպրոց, ԿԳՄՍ նախարարի կողմից: «Քրիստոնեաբար» ազգային ժողովում տրանսգենդեր են բերել, «քրիստոնեաբար» անտերության են մատնված ԿԳՄՍ նախարարության բալանսի վրա գտնվող խոնարհված հարյուրավոր վանքերը, «քրիստոնեաբար» Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ վարչապետը տարիներով չի մասնակցում Սբ. Պատարագին և եկեղեցու հավատարիմ հետևորդների համար անհրաժեշտ բոլոր արարողություններին։ «Քրիստոնեաբար» «եկեղեցու հավատարիմ զավակը» հրամայում է ուժայիններին արգելել մուտքը դեպի Սարդարապատ Մայր Աթոռի ողջ միաբանության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ։
«Քրիստոնեաբար» «եկեղեցու հավատարիմ հետևորդը» թշնամուն մեկ ստորագրությամբ է հանձնվում Արցախի վանքերն ու սրբավայրերը (ավելի քան 300 սրբավայր):
«Քրիստոնեաբար» է վարչապետը Գրիգոր Լուսավորչին և հաջորդող բոլոր սուրբ հայրապետներին ԱԺ-ի ամբիոնից անվանում «ազդեցության գործակալներ»:
Քրիստոնեաբար է նաև ԿԳՄՍ նախարարությունը մոտ 3 մլն դրամով ֆինանսավորել սատանայական ՀուԶանք ու Զանգ միջոցառումը։
Քրիստոնեաբար են ծաղրվում ազգային և հոգևոր արժեքները, ոտնահարվում ազատության աստվածապարգև իրավունքը, բերետավորների դիմակահանդես բեմադրվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Այս շարքը ցավոք շատ երկար կարելի է շարունակել, ինչ չեմ գրել, կարող եք մեկնաբանություններում ավելացնել, խնդիրն այն է, թե մենք ինչքան պիտի հանդուրժենք այս գառան մորթիով գորշ գայլերին, ո՞րն է լինելու հաջորդ «քրիստոնեաբար» «ձեռքբերումը»»։