|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը:
Մայր Աթոռից հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Մեսրոպ քահանայի կողմից հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը։
Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ծառայած ու հանգստի կոչված, ապա ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխված Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում հակականոնական գործունեություն ծավալելու և եկեղեցականին անհարիր վարքագծի համար։
Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Արթուր Խունոյան և Արմեն Բաղրամյան ավազանի անուններով: